English   Armenian  
 
 
 
Կայքի Քարտեզ | Տպել
    Ծառայություններ    Հոգաբարձուների խորհուրդ    Աշխատակազմ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

‹‹Զարգացման լուծումների ինստիտուտ›› հիմնադրամը դեռևս 2009 թ. հուլիսին կնքել էր ռազմավարական համագործակցության համաձայնագիր ‹‹Երրորդ Բնություն›› ՀԿ-ն հետ ՀՀ համայնքներում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման խթանման վերաբերյալ: ...
Մեր մասին 



‹‹Զարգացման լուծումների ինստիտուտ›› հիմնադրամը քաղաքացիների կամավոր գույքային վճարների վրա ստեղծված և անդամություն չունեցող , շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:
Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և ոչ պետական առևտրային կազմակերպությունները, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները, բազմաբնակարան շենքի շինության սեփականատերերը և կառավարման մարմինները, սոցիալապես անապահով անձինք, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները, ուսումնական և գիտահետազոտական կազմակերպությունները:

ԶԼԻ հիմնադրամի առաքելությունը

‹‹Զարգացման լուծումների ինստիտուտ›› հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանի համայնքներում քաղաքաշինության, բնակարանային պայմանների, հանրային ծառայությունների, շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության ոլորտների զարգացմանը կայուն զարգացման մեխանիզմների ներդրման, նորարարական զարգացման լուծումների կիրառման, քաղաքացիական խմբերի լայն ներգրավման և մասնակցության խթանման միջոցով:

ԶԼԻ հիմնադրամի հիմնական նպատակները

1. բնակավայրերի և մարզերի սոցիալական, տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրների ուսումնասիրություն և այնտեղ կայուն զարգացման գործելակերպի միջազգային լավագույն փորձի ներդրում (ներառյալ պետական եւ մասնավոր հատվածների գործընկերությունը).
2. քաղաքաշինության (այդ թվում բնակարանային) քաղաքականության, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների և տարածքային զարգացման ու քաղաքային տնտեսությունում առկա առանձին հիմնախնդիրների լուծմանն ուղղված իրավական և այլ նորմատիվատեխնիկական ակտերի, ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակում և դրանց ներդրման մեխանիզմների ապահովում.
3. աջակցություն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքների և դրանց միավորումների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ձևավորման, դրա կիրարկումն ապահովող մեխանիզմների մշակման, ներդրման և իրականացման ուղղությամբ.
4. բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման բնագավառում հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակում, ծրագրերի իրականացում.
5. աջակցություն համայնքներում կոմունալ ծառայությունների ‹‹մատուցող-սպառող›› հարաբերությունների առևտրայնացման աստիճանի բարձրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը.
6. քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բնագավառներում նորարարական, այդ թվում էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստում.
7. համայնքային մակարդակի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացում.
8. բնակչության սոցիալապես խոցելի խմբերի (փախստականներ, երիտասարդներ, կանայք և այլն) աջակցման սոցիալական ծրագրերի մշակումը և իրականացումը.
9. տարածքային և համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մոնիտորինգի իրականացում և ծրագրերի արդյունավետության գնահատում.
10. աջակցություն բիզնեսին` սոցիալական և տարածքային զարգացման ծրագրերի իրականացման հարցում.
11. շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների վերականգնման խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն.
12. կանոնադրական նպատակներից բխող ուսումնա-մեթոդական գործունեություն` կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացմանն ուղղված ուսուցում, ուսումնական ծրագրերի մշակում, դասընթացների և գիտաժողովների կազմակերպում.
13. բնակիչների իրենց իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում.
14. քաղաքացիների տարբեր միավորումների ստեղծման և գործունեության հետ կապված զարգացման ծրագրերի մշակում և իրականացում.
15. կանոնադրական նպատակներից բխող միջազգային համագործակցության իրականացում` Հայաստանում համաշխարհային լավագույն պրակտիկայի ներդրման նպատակով:


 
Ստանալ նորություններ
  Ձեր էլ. փոստի հասցեն :
  Փնտրել
Սույն վեբ կայքը պատրաստվել է 2011 թվականին ‹‹Տավուշի մարզի Սևքար համայնքի մանկապարտեզի շենքում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման փորձի ցուցադրում›› դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը օժանդակվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից:
 
 
 
 
  2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Ձևավորումը ` europ INNET Web Studio