English   Armenian  
 
 
 
Կայքի Քարտեզ | Տպել
    Ծառայություններ    Հոգաբարձուների խորհուրդ    Աշխատակազմ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

‹‹Զարգացման լուծումների ինստիտուտ›› հիմնադրամը դեռևս 2009 թ. հուլիսին կնքել էր ռազմավարական համագործակցության համաձայնագիր ‹‹Երրորդ Բնություն›› ՀԿ-ն հետ ՀՀ համայնքներում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման խթանման վերաբերյալ: ...
Հոգաբարձուների խորհուրդ 



1. Վարդան Ծերունյան, խորհրդի նախագահ, Բնապահպանական ճարտարագիտության և կառավարման գծով փորձագետ
Վարդան Ծերունյանը, բազմապրոֆիլ փորձագետ է բնապահպանական ճարտարագիտության (ջրամատակարարում և ջրահեռացում, օդային/ջրային ավազանի աղտոտման հսկողություն); բնապահպանական/քիմիական մոնիտորինգի; շրջակա միջավայրի որակի նորմերի և համապատասխանության ապահովման; ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ոլորտներում: 1997թ.-ից, դ-ր Ծերունյանը աշխատում էր դոնորների կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերում և միջազգային կազմակերպություններում՝ իրականացնելով մի շարք բնապահպանական, համայնքային ջրամատակարարման, կացարանների և ենթակառուցվածքների վերականգնման նախագծեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Աշխատել է Հայաստանի ամերիկյան որպես հետազող-ճարտարագետ և Բնապահպանական կառավարում դասընթացի դասախոս Հայաստանի ամերիկյան համալսարանում: ԱՄՆ Ֆուլբրայթ (2000/01) և CI/IREX (1996) փոխանակային ծրագրերի շրջանակներում կատարել է հետազոտություններ ջրային և բնապահպանական խնդիրների վերաբերյալ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, որն ավարտել է 1992 թ.՝ ստանալով «Բնապահպանական ճարտարագիտության» մագիստրի աստիճան: Ավարտել է Երևանի պետական համալսարանը Ֆիզիկական քիմիա մասնագիտությամբ (1979): Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Ծրագրի ցիկլի կառավարում և ֆոնդահայթայթման հիմունքներ (ԵՄ), ԱՄՆ ՄԶԳ բնապահպանական ընթացակարգեր և ուղենիշներ; Բնապահպանական քաղաքականություն, Բիզնես հաղորդակցություն, Ֆինանսական կառավարման հաշվապահական սկզբունքներ և այլն: Դ-ր Ծերունյանը ավելի քան 25 հրապարակումների հեղինակ և համահեղինակ է:

2. Գագիկ Կարապետյան, հիմնադիր անդամ, քաղաքաշինության և բիզնեսի զարգացման փորձագետ
Պրն. Գագիկ Կարապետյանը բարձր որակավորում ունեցող ճարտարագետ է, ով ունի սեյսմիկ ճարտարագիտության մագիստրոսի կոչում: Ներկայումս նա «Լոռվա (Վանաձոր) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման» նախագծի ղեկավարն է և Երևանի «Կասկադ Հիլզի» բազմաֆունկցիոնալ շենքերի նախագծման ինժեները: Բացի այդ, նա մեծ փորձառություն ունի տարբեր ուղղվածությամբ մի քանի ծրագրերի կառավարման ոլորտում, ինչպիսին է Շուկայագիտության Կենտրոնի Հիմնադրման Ծրագիրը, և այլն: Գագիկ Կարապետյանը ունի 14 տարվա փորձառություն բիզնեսի զարգացման և ներդրումային խորհրդատվության ոլորտում, ներառյալ Փոքր և Միջին Ձեռնարկությունների զարգացման և հետ-մասնավորեցման օժանդակության ոլորտներում: Այս ամենին զուգահեռ, նա ղեկավար դերակատարություն է ունեցել որոշ հասարակական կազմակերպություններում, հիմնականում` շուկայագիտության ասպարեզում: Պարոն Գագիկ Կարապետյանը ունի բազմամյա խորհրդատվական փորձ միջազգային ծրագրերում՝ ԵՄ/ՏԱՍԻՍ, ԳԶՄՀ, ԱԶԲ, Եվրասիա հիմնադրամի, ԵՀ/ԱԶԳ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր:

3. Արա Դանիելյան, խորհրդի անդամ, մարկետինգի, տարածաշրջանային և գյուղական զարգացման փորձագետ
Պրն. Դանիելյանն ավելի քան 15 տարվա փորձ ունեցող փորձագետ է գործարարության և զարգացման ծրագրերի բնագավառներում, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության, տարածաշրջանային/տեղական և գյուղական զարգացման ծրագրերը: Իր մասնագիտական փորձառության տարիներին նա զբաղվել է մարկետինգի կառավարմամբ, շուկայի ուսումնասիրություններով, տնտեսության տարբեր ոլորտներում հետազոտություններով և ծրագրերի իրականացմամբ: Նա համագործակցում է մասնավոր ընկերությունների, միջազգային/օտարերկրյա դոնորների կողմից ֆինանսավորող կազմակերպությունների/ծրագրերի և Հայաստանի տարբեր պետական գերատեսչությունների հետ: Իր փորձառության ընթացքում պրն. Դանիելյանը համագործակցել է ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Տարածքային կառավարման նախարարության, տեղական իշխանությունների, ՀԿ-ների, մասնագիտական միությունների, ԱՄՆ ՄԶԳ, Եվրոպական հանձնաժողովի TACIS ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Հայաստանում գործող մի շարք միջազգային զարգացման և խորհրդատվական այլ կազմակերպությունների հետ:

4.Արմեն Շահբազյան, խորհրդի անդամ, կազմակերպական կարողությունների զարգացման և ծրագրերի ֆինանսավորման գծով փորձագետ
Արմեն Շահբազյանը մասնավոր հատվածի զարգացման փորձառու խորհրդատու է, ով տրամադրում է ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծառայություն ԶԼԻ հիմնադրամի ծրագրերի համար: Այժմ նա համակարգում է ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքները Սյունիքի մարզում: Նախկինում աշխատել է որպես CAPS (Competitive Armenian Private Sector Project) ծրագրի գործարար միությունների մասնագետ: Նախքան CAPS-ին միանալը նա ղեկավարել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի գործարար զարգացման նախագիծը` ավարտին հասցնելով ավելի քան 80 հանձնարարական ՏՏ, թանկարժեք իրերի, սննդի վերամշակման և տեքստիլ արդյունաբերությունների առանձին ընկերությունների համար: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի հետ նա ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն օգնել է Հայաստանի երկու մարզերի` Արարատի և Վայոց Ձորի համար տնտեսական զարգացման նախագծեր և ներդրումային առաջարկներ մշակել: Արմեն Շահբազյանը ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ասպիրանտական կրթություն է ստացել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում` բարեփոխումների պատմության գծով: Նա նաև ավարտել է Հնդկաստանի ձեռներեցության զարգացման ինստիտուտի բիզնեսի զարգացման ծրագրի կառավարիչների համար նախատեսված արագացված դասընթացը:

5. Վիգեն Գալստյան, հիմնադիր անդամ, Էներգետիկ և ՓՄՁ զարգացման ծրագրերի փորձագետ
Վիգեն Գալստյանը էներգետիկ և ՓՄՁ զարգացման ծրագրերի փորձագետ է: Այժմ նա համակարգում է ՌԴ Կասկադ էներգետիկ հոլդինգի ջրամատակարարման և ջերմամատակարարման ընկերության վերահսկողության աշխատանքները: Նախկինում աշխատել է Մոսկվայի “Էներգո Աուդիտ Էքսպերտ” ընկերությունում, որպես ծրագրերի ղեկավար: Այդ ընթացքում մասնակցել է Մոսկվայի և ՌԴ-ի այլ քաղաքների մի շարք խոշոր պետական և մասնավոր ձեռնարկությունների էներգետիկ աուդիտի իրականացման և էներգախնայողության միջոցառումների մշակման աշխատանքներին: Մինչ այդ ՀՀ-ում աշխատել է “Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոն” հիմնադրամում` որպես ֆինանսական փորձագետ, որի ընթացքում իրականացրել է ՓՄՁ-ներին վարկային երաշխավորությունների և գործարար խորհրդատվությունների տրամադրման ծրագրերը Արմավիրի մարզում, ինպես նաև մասնակցել է սկսնակ գործարարներին աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացմանը: Սովորել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում: Այնուհետև ուսումը շարունակել է Նիդերլանդների Թվենթեյի համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում: Նաև եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մաթմեթոդների ամբիոնի ասպիրանտ:

6. Տաթևիկ Հակոբջանյան, հիմնադիր անդամ, Համայնքային կառավարման և ֆինանսների մասնագետ

Տաթևիկ Հակոբջանյանը ֆինանսների գծով և տեղական ինքնակառավարման փորձագետ է՝ ՏԻՄ-երի հետ աշխատանքի փորձով: Նա Նոր Խարբերդի քաղաքապետարանի գլխավոր հաշվապահն է և ղեկավարում է համայնքի ֆինանսական և հաշվապահական գործունեությունը՝ ավելի քան 7000 անդամների համար: Նախկան այս պաշտոնի զբաղեցնելը, նա ղեկավարել է տեղական հարկերի և տուրքերի վճարումների կառավարման համակարգը: Զուգահեռ, նա ղեկավարում է Նոր Խարբերդի համայնքի Կառավարման տեղեկատվական կենտրոնը: Տիկին Հակոբջանյանը ունի հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ:

 
Ստանալ նորություններ
  Ձեր էլ. փոստի հասցեն :
  Փնտրել
Սույն վեբ կայքը պատրաստվել է 2011 թվականին ‹‹Տավուշի մարզի Սևքար համայնքի մանկապարտեզի շենքում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման փորձի ցուցադրում›› դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը օժանդակվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից:
 
 
 
 
  2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Ձևավորումը ` europ INNET Web Studio